-
05.02.2015|
22:29
Համաժողովրդական շարժման հաջողությունը կախված է նրանից, թե ինչքան անկեղծ են եռյակի մասնակից ուժերը իրենց հարաբերություններում՝ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
-
03.02.2015|
12:56
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական ուղերձ է հղել. «Ցեղասպանության և Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի նախաշեմին՝ ամոթ մեզ:
Արդարությանն անպայման հասնելու ենք, բայց մեզնից սկսելու նախապայմանով:
-
03.02.2015|
00:18
Հայաստանում որևէ ակցիա, հիմքում ունենալով նույնիսկ ազնիվ մղումներ, «մաքուր» չի մնում: Ասել է` մարդիկ արդարացիորեն դժգոհելով, դուրս են գալիս փողոց, սակայն որտեղից որտեղ գալիս, «կպնում» են քաղաքական ուժեր, որոնք մարդկանց նուրբ «լարերի» վրա իրենց քաղաքական հաշվարկներն են անում:
-
31.01.2015|
13:09
Փետրվարի 5-ից հետո նախատեսվում է խորհրդարանական եռյակի առաջնորդների՝ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպում՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
-
31.01.2015|
13:06
Խորհրդարանական ոչիշխանական եռյակը առաջարկում է Գյումրիի ողբերգության հարցով խորհրդարանական լսումներ անցկացնել նոր ձևաչափով՝ հունվարի 30-ին եռյակի նիստի ավարտին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
-
30.01.2015|
00:32
Նախկին դաշնակցական (չնայած ասում են՝ նախկին դաշնակցական չի լինում) Ժիրայր Սէֆիլյանը խիստ զայրացրել է «հին ընկերներին»: Իսկ պատճառը վերջերս տարածված հայտարարությունն է, ըստ որի, որոշ դաշնակցականներ լքել են կուսակցության շարքերը և միացել «Հիմնադիր խորհրդարանին», որի համակարգողը Ժիրայր Սէֆիլյանն է:
-
29.01.2015|
11:04
ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հերթական նիստում Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Աղվան Վարդանյանը:
-
26.01.2015|
22:12
ՀՅԴ-ն հերքում է, թե Լոռու մարզի 24 դաշնակցականներ լքել են կուսակցության շարքերը։ «Խոր ափսոսանքով փաստում ենք, որ Հայ հեղափոխական դաշնակցությունն ամբողջությամբ շեղվել է իր առաքելությունից և վերածվել ապազգային ու անգործունակ կառույցի,- պնդել էին արդեն իրենց նախկին դաշնակցական համարող լոռեցիները:
-
26.01.2015|
16:35
Հունվարի 26-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին մրցույթին դիմած հասարակական կազմակերպությունների հայտերը, հրապարակվեցին հայտատու կազմակերպությունների անունները։
-
26.01.2015|
12:50
ՀՅԴ 32-րդ Ընդհանուր ժողովը, որը մեկնարկել էր հունվարի 16-ին, Դիլիջանում, ավարտել է աշխատանքները։ ՀՅԴ Բյուրոյի հրավերով գումարված ժողովին մասնակցեցին կուսակցության կազմակերպական շրջանների պատգամավորներ և խորհրդակցական ձայնով հրավիրյալներ։